Ջրաղացաձորի կամուրջ

Ջրաղացաձորի կամուրջը ձմռանը

Տեսակ՝ Կամուրջ

Թվական՝ 13 դար

Հաղպատ գյուղի տարածքում է գտնվում Ջրաղացաձորի կամուրջը, որը Հայաստանի ամենանրբագեղ կամուրջներից մեկն է: Շերեքաձորի երկու ափերը միմյանց միացնող այս կամուրջը կառուցվել է 13-րդ դարում: Շուրջ 800 տարի Հաղպատի վանքն ու գյուղը միացրել է Ջրաղացաձոր գյուղատեղիին, Լաստի այր քարայրային համալիրին, Կայանբերդ ամրոցին և այնտեղից էլ Սանահինի վանքին: Չնայած իր համեմատաբար փոքր չափերի՝ կամուրջը տպավորում է իր նրբագեղությամբ և համարվում է այցելությունների համար գրավիչ վայր:

Ճարտարապետական նկարագիր

Ջրաղացաձորի կամուրջը միաթռիչք է, կառուցվել է հիմնականում տեղական անմշակ քարով: Կամարի եզրաքարերն ու բազրիքները կապտավուն սրբատաշ բազալտից են, քայլելու մակերեսը շարված է վարդագուն կիսաանմշակ ֆելզիտից: Սյուները հենված են գետի նեղ հատվածի ժայռերին, ինչի շնորհիվ դարեր շարունակ դիմակայել են վարարումներին: Նմանատիպ սկզբունքով է կառուցվել ոչ հեռու գտնվող Վանենի հայոց թագուհու հիմնադրած Սանահինի հռչակավոր կամուրջը:

Ինչպե՞ս այցելել

Ջրաղացաձորի կամուրջ կարևոր կետ է Կայանբերդի արահետի և Հաղպատ-Սանահին արահետի համար: Լաստի այրի ժայռամագլցման համար նույնպես պետք է անցնել այս կամրջի վրայով: Կամրջի մոտ կարելի է հասնել Հաղպատ և Ծաղկաշատ գյուղերի ճանապարհների խաչմերուկից՝ արահետով իջնելով դեպի ձոր: Մուտքն ազատ է 24 ժամ: Խորհուրդ ենք տալիս գետի թաց քարերի վրայով քայլելիս զգույշ լինել չսայթաքելու համար:

Այս հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է haghpat.com կայքին։ Խնդրում ենք, հոդվածի բովանդակությունը մեջբերելիս կամ այլ կայքերում օգտագործելիս նշել սկզբնաղբյուրը ակտիվ հղումով:

Ջրաղացաձորի կամուրջով անցնող երթուղիներ

Այլ հուշարձաններ