haghpat.com կայքը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հաղպատ գյուղի պատմամշակութային արժեքները, բնության գողտրիկ անկյունները ցուցադրելու նպատակով։ Ներկայացնում ենք ոչ միայն հանրահայտ Հաղպատի վանական համալիրը, այլև գյուղի բոլոր այն հուշարձաններն ու բնական գանձերը, որոնք կարող են հետաքրքրել ճանապարհորդներին։ Մեր նպատակն է նաև բարձրացնել տեղացիների հայրենաճանաչողության մակարդակը, նպաստել պատմական հուշարձանների ու դրախտային բնության պահպանությանը:

Հավաքել և համակարգել ենք մանրամասն տեղեկություններ գյուղի պատմության, նրա եկեղեցիների, կամուրջների, խաչքարերի, պաշտպանական կառույցների և այլ հուշարձանների մասին։ Այս ամենին զուգահեռ պատմում ենք Հաղպատին առնչվող պատմական կարևորագույն իրադարձությունները: Կայքում կարող եք նաև գտնել հետաքրքիր արշավային երթուղիներ, որոնք ձեզ կուղեկցեն դեպի Հաղպատի ամենագեղեցիկ անկյունները՝ բացահայտելով մեր անցյալի ու ներկայի գաղտնիքները։

Մեր նպատակն է առաջարկել մի հարթակ, որը կծառայի որպես հուսալի ուղեցույց բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի խորությամբ ճանաչել Հաղպատը։

Կայքը ստեղծվել է ծնունդով Երևան քաղաքից Վահագն Փիլիպոսյանի և Ռինդ գյուղից Նարեկ Ավետիսյանի կողմից, որոնց համախմբել է Հայաստանի այս գողտրիկ անկյունը ճիշտ և լիարժեք ձևով ներկայացնելու գաղափարը: Նարեկը զբաղվում է առավելապես կայքի տեխնիկական հարցերով, իսկ Վահագնը՝ բովանդակության: