Հաղթանակի փոսի առասպելը

14-րդ դարում թուրք-մոնղոլ Լենկթեմուրը դեպի Հայկական լեռնաշխարհ արշավանքի ընթացքում լեռնային ճանապարհներով հասնում է Հաղպատ: Նա ցանկանում էր կոտորել բնակիչներին, ավերել Հաղպատը գյուղը և կործանել վանական համալիրը: Այս նպատակով իր հսկայական զորքով հասնում է մինչև Սուրբ Լույս լեռան ստորոտում գտնվող Աղթանց փոս: Դարերով Հաղպատի վանքում պահված քրիստոնեական սրբությունները փրկելու համար վանքի միաբանությունը վերջին հույսով դիմում է այնտեղ պահվող Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքի օգնությանը: Միաբանները բնակիչների հետ միասին զգեստափոխվում են, վերցնում խաչափայտի մասունքը և հանդիսավոր թափորով աղոթքներով շարժվում դեպի թշնամին, որպեսզի համոզեն բռնակալին գթալ իրենց: Զարմանալիորեն Լենկթեմուրը Քրիստոսի խաչափայտի մասունքից ու իր մոտ եկած հսկայական թափորի արարքից ընկճվում է, զորքով ետ շրջվում ու հեռանում:

Մոնդ անունով մի դպիր, տեսնելով թշնամու հեռանալը, վրեժխնդրությունից դրդված մի քանի զինված մարդիկ է վերցնում և շարժվում թշնամու ետևից մինչև Օղիգլուխ կոչվող վայրը: Միայն այստեղ, տեսնելով որ իրեն հետապնդողը փոքրաթիվ խումբ է, հարձակվում և կոտորում է նրանց:

Հետագայում նահատակված Մոնդի և իր փոքրաթիվ զինակիցների մարմինները դնում են մեծ ժայռաբեկորի տակ և այդ օրվանից այդ վայրը կոչվում է Մոնդաքար, իսկ այն ձորը, որտեղից Լենկթեմուրն իր զորքով քրիստոնեական հավատքից ու միաբանությունից փախել է, կոչվում է Հաղթանակի փոս կամ Աղթանց (Հաղթանց) փոս: